Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք օգտակար չեն տղամարդկանց համար. urolog.am

Մթերքներ, որոնք օգտակար չեն տղամարդկանց համար. urolog.am

Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր ինքնազգացողության, այլ նաև նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ստորև այն մթերքների ցանկն է, որոնց ընդունմանը տղամարդիկ պետք է առանձնահատուկ զգուշությամբ վերաբերվեն։  

Նրբերշիկ և երշիկեղեն


Ցանկացած վերամշակված միս պարունակում է քաղցկեղածիններ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ վերամշակված մսում (երշիկ, նրբերշիկ) միսը կազմում է մոտավորապես 15%։ Մնացած բաղադրիչներն են` օսլան, համի ուժեղացման համար տարբեր հավելումները, երկարատև պահպանման համար` կոնսերվանտները, գույնի ֆիքսատորները, հակաօքսիդիչները և այլն։ Երշիկեղենը պարունակում են նաև նիտրոզամիններ՝ նյութեր, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկի արտադրության վրա։ Դրանք ունակ են նաև նվազեցնել արական հորմոնների մակարդակը, ինչը հետագայում կարող է մեծացնել անպտղության զարգացման ռիսկերը։  

Տապակած միս


Տղամարդուն անհրաժեշտ է սպիտակուց, ինչը, որպես կանոն, ստանում է մսամթերքից։  Սակայն վերջինիս նշանակությունը միանշանակ չէ, մի կողմից` մսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել տղամարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, մյուս կողմից` ուռուցքային հիվանդությունների, դիաբետի զարգացման ռիսկի գործոն է։ Ինչ վերաբերում է ուրոլոգիական հիվանդություններին, ապա կարմիր մսի չարաշահումը կարող է մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Եթե տղամարդը չի կարողանում սահմանափակել մսամթերքի ընդունումը, կարևոր է հիշել, որ ամենավտանգավորը տապակած մսի օգտագործումն է։ Տապակելու ժամանակ առաջանում են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, որոնք առկա են նաև ծխախոտում և արտանետվող գազերում։


Արդյունաբերական ճանապարհով արտադրված միսը հաճախ է ճարպոտ։ Օրինակ, եթե տնային պայմաններում կիրառվող մսի մեջ ճարպը կազմում է մոտ 2%, ապա արդյունաբերականի մեջ այն կարող է տասն անգամ շատ լինել։ Հետևաբար, խանութի մսից հաճախ օգտվող տղամարդկանց մոտ առաջանում են ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի ռիսկեր։ Ուստի, հնարավորության դեպքում, նախընտրելի է տնական միսը։

Գարեջուր


Ցանկացած սպիրտային խմիչք անվտանգ չէ. դրանք ազդում են երիկամների, լյարդի, աղեստամոքսային համակարգի վրա։ Հաճախ, «թուլանալու նպատակով», տղամարդիկ «նստում են»  գարեջրի վրա։ Այն ընդամենը մեկ դրական կողմ ունի՝ B խմբի վիտամինների առկայությունը, սակայն բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են. գարեջրում մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեններ կան, որոնք բերում են նյութափոխանակության խանգարման և սպառնում են «գարեջրային որովայնի» առաջացմամբ։ Սա միայն էսթետիկ հարց չէ. զուգահեռաբար տղամարդիկ կարող են կորցնել սերմնահեղուկի որակը, հնարավոր է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացում, քանի որ գարեջուրը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը։  

Չիպսեր և տարբեր խորտիկներ


Չիպսերը, արագ սնունդը, ինչպես նաև տարբեր չեբուրեկները, բելյաշները քաղցկեղածին են։ Այս բոլոր մթերքների պատրաստման տեխնոլոգիան ենթադրում է տապակում` յուղի մեջ, որը հաճախ օգտագործում են մի քանի անգամ, ինչն ուռուցքային հիվանդությունների, այդ թվում` շագանակագեղձի քացկեղի, ռիսկ է պարունակում։ Այդպիսի թեթև համտեսումները ժամանակի ընթացքում ազդում են քաշի, տեստոստերոնի մակարդակի, տղամարդու վերարտադրողական համակարգի վրա։

Աղ դրած ձուկ և պահածոներ


Մեծ քանակությամբ աղի ընդունումը բերում է օրգանիզմում հեղուկի կուտակման, այստեղից էլ` սիրտ-անոթային համակարգի, երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկի առաջացման։ Մեծ քանակով աղի կիրառման հետևանքով հնարավոր է օստեոպորոզի առաջացում, հնարավոր է ճարպերի ճեղքման ուշացում, որը բերում է քաշի ավելացման։ Ինչ վերաբերում է պահածոներին, ապա դրանց արտադրության ժամանակ կիրառվում են հատուկ խեժեր` բիսֆենոլ А քիմիական նյութի հիման վրա:

 

Այն նկատելիորեն նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը՝ նպաստելով շագանակագեղձի հետ կապված խնդիրների առաջացման:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ